Պրոդյուսեր եւ երաժիշտ Մաքսիմ Ֆադեեւը պատմել է ծանր լսողական վնասվածքի մասին, հայտնում է StarHit-ը։
«Հանրագումարային իմաստով կորցրել եմ մի ականջս։ Այդ պատճառով առաջարկվել է հետեւյալ ճանապարհը՝ սարքավորման տեղադրում գլխի ոսկորներին, եւ ոսկրային հաղորդականության շնորհիվ ես կփորձեմ ընկալել ձայնը»,- ասել է Ֆադեեւը, ով այս պահին շրջգայության է պատրաստվում։ Նա նշել է, որ բավական շատ ուժ է գործադրում երգելու համար։ Երաժիշտը նաեւ հայտնել է, որ «մարզվում է նորովի ապրել»։
Հայտնի պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեեւը երկար տարիներ լսողության հետ կապված խնդիրներ ունի։ 90-ականներին նա սկսել էր երգել, սակայն որպես կատարող նրա կարիերան չստացվեց լսողական խնդիրների պատճառներով։ Նախորդ տարվա ավարտին Ֆադեեւվը 25 տարվա ընթացքում առաջին անգամ բեմ դուրս եկավ։ Անկախ խնդիրների առկայությունից՝ նրան հաջողվեց կատարվել համերգային ծրագիրը։ Բեմում հատուկ հատված էր կառուցվել Ֆադեեւի համար։
«Երկար տարիներին փորձել եմ սովորել լսել չլսելով եւ այսօր կարող եմ փակ ականջներով ցույց տալ այն, ինչ տեղի է ունենում համերգի ընթացքում։ Ցավոք, չեմ կարող դուրս գալ այն տարածքից, որում կենտրոնացած են բոլոր անհրաժեշտ սարքավորումները»,- այն ժամանակ ասել էր Մաքսիմը։
Աղբյուրը եւ լուսանկարները՝ Starhit, Instagram
0Comments