Փհենյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համարում է կորեացի ժողովրդի ամենամոտ բարեկամը և պատրաստ է ջերմ ընդունել նրան, եթե նա որոշի այցելել ԿԺԴՀ։ Այս մասին ասվում է ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարարի օգնականի գրասենյակի հաղորդագրության մեջ՝ գերատեսչության ղեկավար Չոյ Սոնգ Հուիի Ռուսաստան այցից հետո։
«ԿԺԴՀ կառավարությունը ջերմորեն կողջունի նախագահ Պուտինի այցը մեր երկիր և պատրաստ է սրտանց դիմավորել Կորեայի ժողովրդի ամենամտերիմ բարեկամին»,- ուղերձի տեքստը մեջբերում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Պուտինի՝ ԿԺԴՀ այցի ճշգրիտ ժամկետները համաձայնեցվում են դիվանագիտական ուղիներով։
Մոսկվան և Փհենյանը վերջերս ակտիվացրել են երկկողմ համագործակցությունը։ 2023 թվականի սեպտեմբերին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը այցելել է Ռուսաստան և բանակցություններ վարել Պուտինի հետ։ Դրանից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերին այցելել էր ԿԺԴՀ։ Այս շաբաթ Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Չոյ Սոնգ Հուին այցելել է Ռուսաստանի Դաշնություն, այցի ընթացքում նա հանդիպել է Լավրովի, Պուտինի, ինչպես նաև ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի հետ։
Փհենյանը Պուտինին անվանել է «կորեացի ժողովրդի ամենամոտ բարեկամը» և նրան Հս. Կորեա հրավիրել
Մանրամասներ

0Comments