Թայվանի զինված ուժերը երեկ երեկոյան հայտնաբերել են Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի (PLA) 18 ինքնաթիռ և 7 նավ, որոնք մոտենում էին կղզուն։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Թայվանի պաշտպանության նախարարությունը։
«Այսօր առավոտյան ժամը 6-ի դրությամբ Թայվանի շրջակայքում նկատվել է 18 PLA ինքնաթիռ և 7 PLA նավ: 18 ինքնաթիռներից 13-ը հատել են միջին գիծը [Թայվանի նեղուցով] և մտել Թայվանի հարավ-արևմտյան ՀՕՊ գոտի: Մենք հետևել ենք իրավիճակին և համապատասխան արձագանքել ենք»,- ասված է հաղորդագրությունում։
Թայվանի պաշտպանության նախարարությունը պարբերաբար հայտնում է մայրցամաքային Չինաստանից ինքնաթիռների և նավերի մասին:
0Comments