Չինաստանը մտադիր է դիմակայել արտաքին ուժերի միջամտությանը Թայվանի հարցում

Մանրամասներ
չինաստան

Պեկինը ծրագրում է վճռականորեն դիմակայել արտաքին ուժերի միջամտությանը Թայվանի հարցում։ Այս մասին նշվել է Չինաստանի կառավարության զեկույցում, որը տարածվել է 14-րդ գումարման Համաչինական Ժողովրդական Կոնգրեսի (խորհրդարան) 3-րդ նստաշրջանի բացման ժամանակ։

«Մենք միշտ պետք է հավատարիմ մնանք [Կոմունիստական] կուսակցության ընդհանուր ռազմավարությանը` լուծելու Թայվանի հարցը նոր դարաշրջանում»,- նշվել է փաստաթղթում: «Մենք կտրականապես դեմ ենք «Թայվանի անկախության» կողմնակիցների անջատողական գործողություններին, կտրականապես դեմ ենք լինելու արտաքին ուժերի միջամտությանը եւ կնպաստենք Թայվանի նեղուցի երկու կողմերի միջեւ հարաբերությունների խաղաղ զարգացմանը։

Պեկինը ձգտում է խորացնել կղզու հետ ինտեգրված զարգացումը, բարելավել Թայվանի նեղուցի «երկու կողմի հայրենակիցների» բարեկեցությունը, հաստատակամորեն եւ անշեղորեն առաջ մղել հայրենիքի վերամիավորման մեծ գործը եւ «միասին աշխատել չինացի ազգի վերածննդի հարցում մեծ ձեռքբերումների հասնելու համար», նշվել է զեկույցում։