Ռուսաստանը չի քննարկել չինացի խաղաղապահների հնարավոր ներգրավումը ուկրաինական հակամարտության կարգավորման համատեքստում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ անհրաժեշտ է համարում այս կամ այն ձևով Ուկրաինայում խաղաղապահ ուժերի առկայությունը, սակայն այդ առաքելության ձևաչափը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար։
Միևնույն ժամանակ, Պեսկովի խոսքով, Պուտինի և Թրամփի միջև նոր հեռախոսազրույց դեռ չի նախատեսվում, բայց անհրաժեշտության դեպքում կարող է օպերատիվ կազմակերպվել:
Ավելի վաղ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միջազգային անվտանգության կենտրոնի փորձագետ, «Վատֆոր» նախագծի համահիմնադիր Դմիտրի Ստեֆանովիչն ասել էր, որ Ուկրաինայում երրորդ երկրների խաղաղապահները կարող են ձեռք տալ և Ռուսաստանին, և Արևմուտքին, իսկ առավել կայուն տարբերակներից մեկը կարող է լինել ՄԱԿ-ի հովանու ներքո գտնվող զորակազմը:
0Comments