Հենց նրանք էին, որ Ջինին շշից դուրս թողեցին՝ քաոսի մեջ գցելով մի շարք տարածաշրջաններ. Պուտինն՝ Արևմուտքի մասին

Մանրամասներ

Մենք պաշտպանում ենք մարդկանց կյանքը, մեր տունը։ Իսկ Արևմուտքն ավելի քան 150 միլիարդ դոլար է ծախսել Կիևի ռեժիմին օգնելու համար: Մինչդեռ ամենաաղքատ երկրներին 2022 թվականին հատկացվել է 60 միլիարդ դոլար: 

Այդ մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց Դաշնային ժողովի առջև ունեցած իր տարեկան ուղերձի ժամանակ։

«Վերջերս Մյունխենում կայացած համաժողովում Ռուսաստանի հասցեին անվերջ մեղադրանքներ հնչեցին: Բայց հենց նրանք էին, որ Ջինին շշից դուրս թողեցին՝ քաոսի մեջ գցելով մի շարք տարածաշրջաններ»,- նշեց Պուտինը:

Ռուսաստանի ղեկավարը կրկին վերահաստատեց ու վստահեցրեց, որ Մոսկվան չի պատերազմում Ուկրաինայի ժողովրդի հետ, որը դարձել է արևմտյան տերերի պատանդը։ 

«Տասնամյակները ոչնչացրեցին ուկրաինական արդյունաբերությունը. նման պայմաններում հեշտ է նյութ հավաքել մարտական ​​գործողությունների համար: Մարդիկ վերածվել են ծախսվող նյութի։ Պատասխանատվությունն ամբողջությամբ կրում են արևմտյան էլիտաները և Կիևի ռեժիմը»,-շեշտեց Կրեմլի ղեկավարը։

Նրա բնորոշմամբ, 1930-ականներին Արևմուտքը Գերմանիայում նացիստների համար բացեց իշխանության ճանապարհը․

«Եվ հիմա նրանք սկսել են Ուկրաինան վերածել հակառուսական նախագծի․ նպատակը մեկն է՝ մեր երկրից պոկել պատմական տարածքները, որոնք այժմ կոչվում են Ուկրաինա»,- շեշտեց Պուտինը։