Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում սահմանափակումներ են մտցվել

Մանրամասներ
ռդ

«Ռոսավիացիա» ընկերությունը հայտարարել է Մոսկվայի ժամանակով ժամը 17:00-ից Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում սահմանափակումներ մտցնելու մասին։

Նշվում է, որ սահմանափակումների նպատակը քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգության ապահովումն է։

Հաղորդվում է նաև, որ ինքնաթիռների անձնակազմերը, ավիակարգավարները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։