«Ռոսավիացիա» ընկերությունը հայտարարել է Մոսկվայի ժամանակով ժամը 17:00-ից Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում սահմանափակումներ մտցնելու մասին։
Նշվում է, որ սահմանափակումների նպատակը քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգության ապահովումն է։
Հաղորդվում է նաև, որ ինքնաթիռների անձնակազմերը, ավիակարգավարները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։
0Comments