Պեկինը հստակ ուղերձներ է հղում, որ Իրանն իր համար կարող է «կարմիր գիծ» լինել

Մանրամասներ
չինաստան իրան

ՔԿ նախագահի նախկին մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չնայած ուկրաինական հարցում ՌԴ-ի և ԱՄՆ-ի որոշակի մերձեցմանը, իրանական ճգնաժամը կարող է գլոբալ հակամարտության նոր օջախ դառնալ։

Իրանական հարցում իր նկատելի ակտիվացմամբ Պեկինը հստակ ուղերձներ է հղում, որ Իրանն իր համար կարող է «կարմիր գիծ» լինել՝ Թրամփի հակաչինական ծրագրերի առումով։

Այս խորապատկերին Իրանի շուրջ բորբոքվող կրքերը չեն կարող լրջորեն չանհանգստացնել տարածաշրջանի երկրներին, որոնք կարող են խոշոր խաղացողների կողմից ընկալվել` որպես պլացդարմ, ինչպես օրինակ, Ադրբեջանը՝ Իսրայելի տեսանկյունից»։