ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքական ռազմավարությունն ուղղված է աշխարհակարգի ստեղծմանը, որը հիմնված կլինի երեք մեծ տերությունների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Չինաստանի, նոր «մեծ եռյակի» ուժերի հավասարակշռության վրա։ Այս գնահատականն է տվել մեկնաբան եւ The Wall Street Journal-ի նախկին գլխավոր խմբագիր Ջերարդ Բեյքերը։
Դա վկայում է այն փաստը, որ Թրամփը հաշվի է առնում Ռուսաստանի եւ Չինաստանի շահերը համաշխարհային հարթակում եւ անձնական հարգանք է ցուցաբերում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի նկատմամբ, ձգտում է ընդլայնել ԱՄՆ սահմանները «Կանադայի, Գրենլանդիայի, Պանամայի եւ Գազայի հատվածի հաշվին» եւ արտաքին քաղաքականությունը կապել տնտեսական օգուտների հետ, կարծում է Բեյքերը։
Ինչպես նշել է լրագրողը, Թրամփը «չի սխալվում այն հարցում, որ Ամերիկան չափից երկար է կրել գլոբալ առաջնորդության բեռը, որ լիբերալ աշխարհակարգը, որի գլխավերեւում կանգնած է եղել նա, զիջում է տեղն աշխարհին, որտեղ ԱՄՆ-ը պետք է կողմնակցի ազգային շահերի ավելի նեղ ընկալմանը, եւ որ ավարտվել է այն դարաշրջանը, երբ հարյուր միլիարդավոր դոլարներ են ծախսվել աշխարհի այն մասերի պաշտպանության համար, որոնք ոչ մի դեր չեն խաղացել ԱՄՆ անվտանգության ապահովման մեջ»։
0Comments