Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 110-ի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ Kyodo գործակալությանը հղումով։
Հաղորդվում է, որ երկրաշարժերի հետևանքով վիրավորում է ստացել 516 մարդ, մասամբ կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 365 տուն։ 211 մարդու անվտանգության մասին տեղի իշխանությունները տեղեկություն չունեն։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ին կենտրոնական Ճապոնիայում ավելի քան 40 երկրաշարժ է տեղի ունեցել, որոնցից ամենահզորը 7,6 մագնիտուդ ուժգնությամբ՝ ամենաուժեղն է Ճապոնիայի այս տարածքում 1885 թվականից ի վեր:
2011 թվականից ի վեր առաջին անգամ հայտարարվել է «մեծ երկրաշարժի» վտանգ, իսկ երկրի ամբողջ արևմտյան ափի համար հայտարարվել է ցունամիի վտանգ։
0Comments