Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ նոր վարչապետ Սիգերու Իսիբայի նախագահությամբ, հաջորդ շաբաթ կսկսի քննարկել «ասիական ՆԱՏՕ»-ի գաղափարի ստեղծման հեռանկարները, որի կողմնակիցն է Իսիբան: Այս մասին, ըստ 168.am-ի, տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։
Նշվում է, որ Kyodo գործակալության աղբյուրների տվյալներով՝ համապատասխան թեմայի քննարկման համար կուսակցության ներսում կստեղծվի նոր կառույց։Նախընտրական քարոզարշավի ընթացքում Իսիբան հանդես է եկել Ճապոնիայի պաշտպանունակության ամրապնդման, «ասիական ՆԱՏՕ»-ի և տարածաշրջանում հավաքական անվտանգության համակարգի ստեղծման օգտին:
Հուդզոնի ինստիտուտի համար գրված իր հոդվածում Իսիբան նաև առաջարկել է քննարկել Ասիայի տարածաշրջանում ամերիկյան միջուկային զենքի տեղակայման և դրա «համատեղ տիրապետման» հեռանկարը:
0Comments