Ճապոնիայի կառավարությունը՝ Շիգերու Իշիբայի գլխավորությամբ, հրաժարական է տվել հոկտեմբերի 27-ին արտահերթ ընտրություններից հետո վարչապետի թեկնածության վերաբերյալ խորհրդարանի նիստում քվեարկությունից անմիջապես առաջ։
Ինչպես գրում է kommersant.ru-ն, չնայած խորհրդարանում տեղերի կորստին, Իշիբան հնարավորություն ունի վերընտրվելու և փոքրամասնության կառավարություն ձևավորելու։ Կեսօրին նոր կառավարության կազմը կհաստատի կայսր Նարուհիտոն։
Եթե Շիգերու Իշիբան վերանշանակվի, ակնկալվում է, որ նա քիչ փոփոխություններ կանի կաբինետի կազմում: Իրենց պաշտոնները կարող են կորցնել միայն կառավարության այն անդամները, ովքեր չեն կարողացել վերընտրվել խորհրդարանում։
Շիգերու Իշիբան սեպտեմբերի 27-ին ընտրվել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) ղեկավար։ Հոկտեմբերի 1-ին նա դարձել է վարչապետ, որից հետո ցրել է խորհրդարանի ստորին պալատը և նշանակել արտահերթ ընտրություններ։
Ճապոնիայի կառավարությունը հրաժարական է տվել
Մանրամասներ
0Comments