Ձերբակալել են կնոջն օրական 100 անգամ զանգահարող տղամարդուն

Մանրամասներ
աղջիկ հեռախոս

Ճապոնիայում ոմն տղամարդու են ձերբակալել նրա համար, որ օրական 100 անգամ զանգահարել է կնոջը և պարզապես լռել է  և լսափողի մեջ ծանր շնչել։

Արդյունքում կինը դիմել է ոստիկանության օգնությանը։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ հեռախոսային խուլիգանը ճապոնուհու ամուսինն է։ Նրան ձերբակալել են և մեղադրանք առաջադրել անձին հետապնդելու համար։ Ինքը՝ ճապոնացին, իր արարքը բացատրել է նրանով, որ ցանկանում է իր սերն արտահայտել կնոջը լուռ զանգերի միջոցով։

«Ես սիրում եմ կնոջս և զանգել եմ նրան խոսք անգամ չասելով», - խոստովանել է նա:

Ոստիկանությունում հավելել են, որ իրենց աշխատանքային պրակտիկայում սա առաջին նման դեպքն է։