Բրազիլիայում ուսանողուհին երկրի նախագահի վրա ձու է նետել

Երբ իմացա նախագահի ժամանման մասին, մոտակա շուկայից հավկիթ գնեցի, և այն պահին, երբ նա լուսանկարվում էր իր կողմնակիցների հետ, մոտեցա ու նետեցի հավկիթը

Բրազիլիայում Ալանա Գաբրիել դե Օլիվիերա անունով ուսանողուհին երկրի նախագահ Ժայիր Բոլսոնարուի հարցազրույցի ժամանակ «հոմոֆոբ» է բղավել և նրա ուղղությամբ հավկիթ նետել, որը կեղտոտել է նախագահի կոստյումը։

«Երբ իմացա նախագահի ժամանման մասին, մոտակա շուկայից հավկիթ գնեցի, և այն պահին, երբ նա լուսանկարվում էր իր կողմնակիցների հետ, մոտեցա ու նետեցի հավկիթը»,- պատմել է ուսանողուհին։

Միջադեպի տեսագրությունը թվիթերյան իր էջում տեղադրել է լրագրող Բրայան Թայլեր Կոհենը: