Հայտնի է՝ ովքեր են ադրբեջաներեն երգել Երևանում. ԱԱԾ-ն՝ աղմկահարույց տեսանյութի մասին. ՖՈՏՈ

Մանրամասներ
ա

Սոցցանցերում տարածված ու աղմուկ բարձրացրած տեսանյութի «գլխավոր հերոսները» Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են։

Այս մասին հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը՝ արձագանքելով սոցցանցերում մեծ թվով օգտատերերի բարձրացրած աղմուկին։

ԱԱԾ-ն նույնիսկ հրապարակել է տեսանյութում երևացող անձանց լուսանկարներն ու հայտնել նրանց անունները՝ Միլադ Ղահրամանիաֆշար, Բեհզադ Ղաֆարի Շաբանլոու, Մեհդի Մոհամմադի, Համեդ Ազիզի Մալեկի, Նադեր Ղաֆարի։

Մեհդի Մոհամմադի - Sputnik Արմենիա

Մեհդի Մոհամմադի

Միլադ Ղահրամանիաֆշար - Sputnik Արմենիա

Միլադ Ղահրամանիաֆշար

Համեդ Ազիզի Մալեկի - Sputnik Արմենիա

Համեդ Ազիզի Մալեկի

Նադեր Ղաֆարի - Sputnik Արմենիա

Նադեր Ղաֆարի

Բեհզադ Ղաֆարի Շաբանլոու - Sputnik Արմենիա

Բեհզադ Ղաֆարի Շաբանլոու

«Նշված անձինք Հայաստանի Հանրապետությունում են գտնվել 2024թ. դեկտեմբերի 30-ից մինչև ս.թ. հունվարի 3-ը: Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ հրապարակելուց և մեկնաբանություններից»,- նշված է ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ հունվարի 30-ի երեկոյան սոցցանցերում լայն տարածում գտավ մի տեսանյութ, որում Երևանի Հանրապետության հրապարակում մի խումբ մարդիկ ադրբեջաներենով երգում են «Ղարաբաղ» երգը։

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը գրել է, որ այս երգը Իրանի Թավրիզ քաղաքի փողոցային երգիչներն անգիր գիտեն ու ժամանակին նաև հայերի համար էին երգում` որպես նշան հայ-իրանական բարեկամության ու Արցախի հայկական պատկանելության։