Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին նախազգուշացրել է, որ Իսրայելի կամ Միացյալ Նահանգների ցանկացած հարձակում Իրանի միջուկային օբյեկտների վրա տարածաշրջանը «լիամասշտաբ պատերազմի» մեջ կներքաշի, տեղեկացրել Mehr-ը։
Կատար կատարած այցի ժամանակ Al Jazeera Arabic-ի հարցազրույցում Արաղչին զգուշացրել է, որ Իրանի միջուկային օբյեկտներին ռազմական հարված հասցնելը կլինի «ամենամեծ պատմական սխալներից մեկը, որը կարող է թույլ տալ Միացյալ Նահանգները»:
Նա ասել է, որ Իրանը «անհապաղ եւ վճռականորեն» կպատասխանի ցանկացած հարձակման, եւ որ դա կհանգեցնի «տարածաշրջանում համատարած պատերազմի»։
Արաղչին հայտնել է, որ Դոհայում հանդիպել է Կատարի վարչապետ եւ արտաքին գործերի նախարար, շեյխ Մուհամեդ բեն Աբդուլռահման բեն Ջասիմ Ալ Թանիի հետ եւ քննարկել տարածաշրջանային կարեւոր խնդիրները:
«Մենք բարձր ենք գնահատում Կատարի միջնորդական դերը Գազայում հրադադարի հասնելու գործում»,- ասել է Արաղչին ուրբաթ հեռարձակված հարցազրույցում: «Հուսով եմ, որ մնացած բոլոր հարցերը կլուծվեն»։
Նա նաեւ հանդիպել է ՀԱՄԱՍ-ի պաշտոնական անձանց հետ Կատարում եղած ժամանակ եւ ասել, որ պաղեստինցիները հասել են «հաղթանակի» Գազայում՝ չնայած անկլավում իսրայելական պատերազմի ամայացնող հետեւանքներին։
0Comments