Հունվարի 25-ին Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Սեիդ Ջաֆար Աղայի Մարիանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Տեղեկացվել է, որ հանդիպման ընթացքում «բողոք է արտահայտվել՝ կապված Ադրբեջանի եւ մեր երկրի ղեկավարության դեմ արշավի հետ, որը վերջերս բացահայտորեն տարվում է կառավարական շրջանակներին մոտ կանգնած իրանական լրատվամիջոցներում»։
«Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը ափսոսանք է հայտնել որոշ տհաճ հայտարարությունների եւ գործողությունների համար եւ խոստացել է հարցը ներկայացնել Իրանի իրավասու մարմիններին»,- նշվել է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ երեկ իրանական IRNA գործակալությունը հայտնել էր, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն կանչվել է Իրանի ԱԳՆ։ Նրան բողոքի նոտա են հանձնել Ադրբեջանում իրանցի ուսանողների նկատմամբ «որոշ շրջանակների անբարոյական գործողությունների» առնչությամբ։
0Comments