Ադրբեջանցիները Թեհրանում են՝ տեղեկանալու, թե ինչ է Իրանը քննարկել Հայաստանի հետ. Ռոբերտ Բեգլարյան

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Նախկինում էլ փորձ եղել է, որ երբ Հայաստանի և Իրանի միջեւ տարբեր ոլորտներում շփումներ են լինում, ադրբեջանական կողմն անմիջապես փորձում է անմիջական հանդիպումներով իրազեկ դառնա, մանրամասությամբ քննարկի և տեղեկանա, թե ինչ պայմանավորվածություն կամ հավանական համաձայնություններ, կամ ծրագրեր են քննարկել Հայաստանն ու Իրանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը՝ անդրադառնալով նրան, որ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադյանի Երեւան այցից հետո Թեհրան է այցելել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը եւ հանդիպել Ահմադյանի հետ:

Նա հիշեցրեց, որ դրանից օրեր առաջ էլ Իրանը և Ռուսաստանը մի շարք պայմանագրեր կնքեցին, հետո Հայաստանի ԱԳ փոխնախարարն այցելեց Իրան, որտեղ հանդիպեց նաեւ Ահմադիյանի հետ, հետևաբար ադրբեջանցիները փորձեցին անմիջապես աշխատանքի անցնել և տեղեկություններ ձեռք բերել այդ հանդիպումների վերաբերյալ:

«Սա կարելի է ընկալել, որ զգայունություններ են եղել այն հանդիպումների նկատմամբ, որոնք Ահմադյանը ունեցել է Բաքվում, ապա Հայաստանում: Զուգահեռ նրանք փորձում են տեղյակ լինեն, թե Իրանը ինչ պայմանավորվածությունների է հասել Ռուսաստանի հետ ավելի կոնկրետ: Դրան կարելի է ավելացնել Ռուսաստանի գազը Ադրբեջանի միջոցով Իրան փոխանցելու որոշումը: Ադրբեջանը փորձում է մեծացնել հնարավորությունները, և գուցե հետագայում լծակ դարձնի «Զանգեզուրի միջանցքի» հարցով բանակցություններում»,-ասաց Բեգլարյանը:

Նրա խոսքով, Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ փաստաթղթի ստորագրումից հետո, Բաքուն փորձում է հակահարված հասցնել և իրանական պետական այրերի մոտ այն բացասական տպավորությունը զարգացնել, թե Հայաստանը հակաիրանական քայլեր է անում. «Ադրբեջանցիները սովոր են, երբ պետք է Իրանի հետ խոսեն, փորձում են խոսել կրոնի լեզվով, երբ պետք է իրենց եղբայր թուրքերի հետ խոսեն, խոսում են պանթուրքիստական գաղափարների լեզվով: Նրանք փորձում են ամեն տեղ իրենց դիվիդենտները շահել»:

Դիտարկմանը, որ Մուստաֆաեւը Թեհրանում Իրանի նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է, որ իրենց դիրքորոշումները համընկնում են, որ տարածաշրջանային խնդիրները պետք է միայն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ լուծվեն, Իրանի խորհրդարանի նախկին պատգամավորն ասաց. «Օրեր առաջ Հայաստանի ԱԳ փոխնախարարը Իրանում էր և հստակ բացատրություններ է տվել, թե իր Հայաստանի քայլերը դեպի ԱՄՆ կամ դեպի Արևմուտք, ինչ բովանդակություն ունեն, որ դրանք Իրանի համար սպանալիք չեն կարող հանդիսանալ: Դրա անմիջապես Մուստաֆաևը փորձում է հակահարվածը հասցնել:

Ես այս պահին չեմ կողմնորոշվում՝ որ անվտանգային փաթեթը կամ ձևաչափն է Հայաստանի համար ձեռնտու: Անշուշտ 3+3-ը Իրանի համար այս պահին ավելի առաջնահերթ ու տրամաբանական ձեւաչափ է, մասնավորապես, Իրան-Ռուսաստան-Հայաստան եռանկյունի հարաբերությունները:

Բայց այստեղ ադրբեջանցիները ժամանակ չեն կորցնում, որ անմիջապես հակահարվածը հասցնեն և փորձել իրանցիներին համոզել, թե Հայաստանի ընթացքը վնասում է տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը»: