Իսրայելի Պաշտպանության բանակը հաստատել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կարմիր Խաչին է հանձնել երկու իսրայելցի պատանդներին, և նրանք շուտով կմիանան Գազայի հատվածում գտնվող Իսրայելի պաշտպանության ուժերին։
«Իսրայելն իր հերթին ազատ կարձակի 90 պաղեստինցի բանտարկյալների, որոնցից 9-ը ցմահ ազատազրկման են դատապարտվել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի առաջին փուլի շրջանակում: Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն իր հերթին կազատի ևս երեք իսրայելցի պատանդների՝ Օֆեր Կալդերոնին, Շմուել Քեյթ Սեգալին և Յարդեն Բիբասին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հունվարի 19-ից Գազայի հատվածում հրադադար է հաստատվել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում՝ իսրայելական բանտերից պաղեստինցի բանտարկյալների դիմաց իսրայելցի պատանդներին ազատ արձակելու համար։
0Comments