Ես չգիտեմ՝որտեղի՞ց են այդքան սահմանապահ գտնելու։ Դա կատակ թիվ չէ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
Հիշեցնենք, որ ձեռք բերված համաձայնության համաձայն՝ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան եւ Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաեւ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։
«Վերջերս հենց լրատվամիջոցներում տեղեկություն կար, որ հատվածներից մեկում՝ հայ-ադրբեջանական առաջնագծի, դիրքեր կային, որտեղից 2,5 ամիս մարդիկ չէին իջել, որովհետև փոխարինող չկար։ Հիմա հարց է առաջանում՝ այսպիսի ճգնաժամային իրավիճակում անձնակազմի հետ կապված՝ որտեղից են պատրաստվում հազարավոր սահմանապահներ գտնել»,- ասաց Կարեն Վրթանեսյանը։
Հարցին՝ արդյո՞ք դա վտանգ չի պարունակում, որ կփորձեն հապճեպ համալրել՝ ոչ կոմպետենտ մարդկանցով, Վրթանեսյանը պատասխանեց՝ մեր այսօրվա իրավիճակում, երբ ամեն ինչ անում են հապճեպ և փնթի, այդ հարցն արդեն երկրորդական է, բայց ֆիզիկական այդքան կենդանի ուժ հավաքելը չի պատկերացնում։
0Comments