Գերմանիայում ՀՀ դեսպանը հետ կկանչվի՞. Փաշինյանին զայրացրել է մյունխենյան «հանդիպումը»

Մանրամասներ
նիկոլ փաշինյան Վիկտոր Ենգիբարյան

Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը կարող է հետ կանչվել։ Այս մասին գրոմ է «Փաստ» թերթը։

Նշվում է, որ Մյունխենում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը խայտառակություն է եղել։

Ըստ թերթի տեղեկությունների` Գերմանահայ Կենտրոնական խորհրդի վարչության նախագահ Ջոնաթան Շփանգենբերգը հայտնել էր, որ հանդիպմանը չեն մասնակցել ո՛չ Հայոց թեմը, ո՛չ 16 եկեղեցական միություններից մեկը, ո՛չ էլ Գերմանահայ Կեդրոնական խորհուրդը կամ անդամ համայնքի կազմակերպություններից որևէ մեկը։

«Այս հանգամանքից սարսափելի նեղված ու զայրացած է եղել Նիկոլ Փաշինյանը: ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ` նա պարզապես «պատեպատ է տվել» Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանին, որ պատշաճ հանդիպում չի կարողացել կազմակերպել: Ավելին, դեսպանը նույնիսկ կարող է հետ կանչվել»,– գրում է պարբերականը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն փետրվարի 14-ին էր մեկնել Գերմանիա` մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում նա մի շարք երկկողմ հանդիպումներ էր ունեցել արտերկրի գործընկերների, այդ թվում` Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Փաշինյանը հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախագահ Բարզանիի հետ։