Երիտասարդը միլիարդատեր է դարձել՝ ԴՆԹ-ի թեստ անելով և իմանալով, թե ով է եղել իր իսկական հայրը

Բոլորն ասում են, թե ոնց է բախտս բերել՝ ստանալ այդքան փող

Անգլիայի Քոռնուոլ քաղաքից 31 տարեկան բանվոր Ջորդան Էդլարդ-Ռոջերսը կալվածք եւ դրան կից 6,2 քառակուսի կիլոմետր տարածք է ժառանգել՝ ֆերմերական ու որսորդական տնակներով: Եթե երիտասարդը ցանկանա վաճառել իր ժառանգությունը, ապա նա վաճառքից կստանա 50 մլն ֆունտ: Բայց հազիվ թե նրան շատ անհրաժեշտ լինի փողը. ի հավելումն կալվածքի, Ջորդանը շաբաթական ստանալու է հազար ֆունտ։

Այն, որ արիստոկրատ Չառլզ Ռոջերսն իր հայրն է, Ջորդանը վաղուց էր կասկածում: Դեռ 18 տարեկան հասակում նա Չառլզին խնդրել էր հայրությունը պարզելու թեստ անցկացնել, բայց արիստոկրատը միայն ձեռքն էր թափ տվել եւ տղային ուղարկել բոլոր հարցերը լուծելու փաստաբանների միջոցով: Այդ պահին Ջորդանը դրա ժամանակը չուներ, եւ նա հետ է կանգնում դրանից, գրում է The Sun-ը:

Հաջորդ մի քանի տարիներին նա նամակներ էր ուղարկում նույն խնդրանքներով, բայց դրանք անտեսվում էին: Որոշելով ամեն ինչ իր ձեռքը վերցնել, Ջորդանն ինքն է ԴՆԹ-ի թեստ պատվիրում, եւ պարզվում է, որ այն դրական է:

Իսկ որոշ ժամանակ անց նրա հետ կապվում են Չառլզի փաստաբանները. պարզվում է, որ 62-ամյա արիստոկրատը մահացել է թմրանյութերի գերդոզավորումից, որոնք նա չարաշահում էր կյանքի վերջին տարիներին:

«Բոլորն ասում են, թե ոնց է բախտս բերել՝ ստանալ այդքան փող: Բայց ես այդ բոլոր փողերը կտայի, միայն թե ավելի լավ ճանաչեի հորս: Գուցե՝ եթե մենք միասին լինեինք, նրա կյանքն այլ կերպ դասավորվեր»,-ասել է Ջորդանը: