Մարտի 22-ի վաղ առավոտյան Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել։ Խարկովում 15 պայթյուն է հնչել։ Այս մասին հայտնել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը: |
«Քաղաքն ամբողջությամբ զրկվել է էլեկտրականությունից»,- նշել է նա։
Բացի այդ, Խարկովի մարզում և շրջակայքում ինտերնետ կապի լուրջ խափանումներ են առաջացել։
Ուկրաինայի մեկ այլ խոշոր քաղաք՝ Դնեպրը, նույնպես մնացել է առանց էլեկտրականության։
Պայթյուններ են որոտացել նաև Կիևի, Պոլտավայի, Խմելնիցկիի, Սումիի և Լվովի մարզերում։
0Comments