Թրամփը փետրվարի 1-ից մաքսատուրքեր կսահմանի Մեքսիկայից, Կանադայից և Չինաստանից ապրանքների վրա

Մանրամասներ
թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 1-ից լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանի Մեքսիկայից, Կանադայից և Չինաստանից ապրանքների վրա, հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիտը։

«Վաղը նա 25 տոկոս մաքսատուրք կսահմանի Մեքսիկայի և Կանադայի դեմ, իսկ 10 տոկոս՝ Չինաստանի դեմ»,- հայտնում է RussianMirror-ը՝ մեջբերելով Սպիտակ տան խոսնակի խոսքերը։

Ավելի վաղ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել էր, որ Կանադան պատրաստ է խիստ պատասխան տալ ԱՄՆ-ի մաքսատուրքերին։