Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ներգրավված չէ Բելգորոդի շրջանում Իլ-76 ինքնաթիռի կործանման մեջ։
«Վստահորեն կարող եմ ասել, որ ԱՄՆ-ն որևէ կերպ կապ չունի դրա հետ», - ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ասել է նա։
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին ՌԴ Քննչական կոմիտեն Իլ-76 ինքնաթիռի կործանման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել ահաբեկչության հատկանիշներով։
Ինքնաթիռի սեւ արկղերն ուղարկվել են վերծանման։
ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ օդանավը խոցվել է Ուկրաինայի տարածքից։
0Comments