«Բանակցություներն օգտակար էին և՛ մեզ, և՛ ամերիկացիների համար». Կարասին

Մանրամասներ
ռդ

Ռուսաստանի և ԱՄՆ-ի փորձագիտական խմբերի բանակցություններում երկխոսությունը հեշտ չի եղել, բայց օգտակար է երկու պետությունների համար, հաջողվել է քննարկել բազմաթիվ խնդիրներ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է Էր Ռիադում ռուսական պատվիրակության անդամներից Գրիգորի Կարասինը։

«Քննարկվել է ամեն ինչ, եղել է հագեցած, ոչ հեշտ երկխոսություն, բայց շատ օգտակար և՛ մեզ, և՛ ամերիկացիների համար։ Շատ խնդիրներ են քննարկվել։ Իհարկե, ոչ բոլորն խնդիրներն են լուծվել, ամեն ինչ չի համաձայնեցվել, բայց այն, որ նման խոսակցություն է տեղի ունեցել, ինձ թվում է, դա շատ տեղին է՝ հաշվի առնելով նոր վարչակազմի և նոր քաղաքական գործիչների ժամանումը փորձագիտական խմբերի հանդիպմանը», – նշել է Կարասինը։

ՌԴ-ի և ԱՄՆ-ի բանակցությունները կշարունակվեն միջազգային հանրության, այդ թվում՝ ՄԱԿ-ի և առանձին երկրների մասնակցությամբ, հայտնել է նա: