Նախօրեին ոստիկանները Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կողմնակիցների բողոքի ակցիայի ժամանակ ծեծի են ենթարկել RT-ի թղթակից Յասին Էքենին և նրա օպերատորին։
Թղթակցին և օպերատորին հարվածել են մահակներով, պոկել են RT ցուցանակները, ջարդել հակագազերը, ապա արցունքաբեր գազ են փչել նրանց ուղղությամբ։
Հեռուստաալիքի աշխատակիցներն բուժօգնության համար դիմել են հիվանդանոց։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ստամբուլի քաղաքապետին աջակցող ցույցի ժամանակ ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել։
Ստամբուլի քաղաքապետի ձերբակալության մասին հայտնի է դարձել մարտի 23-ին։ Նա Թուրքիայի քաղաքացիներին կոչ է արել մասնակցել զանգվածային ցույցերին։
0Comments