ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինան 100 տարով «հետ է շպրտվել» հակամարտության արդյունքում։ Այս մասին նա հայտարարել է հունվարի 30-ին ամերիկացի լրագրող Մեգին Քելլիին տված հարցազրույցում։
«Ուկրաինան 100 տարով հետ է շպրտվել։ Նրա էներգետիկ համակարգը ավերվել է։ Ինչ-որ մեկը ստիպված կլինի վճարել այս ամենը վերականգնելու համար։ Իսկ քանի՞ ուկրաինացի է հեռացել Ուկրաինայից և այժմ ապրում է այլ երկրներում։ Նրանք կարող են երբեք չվերադառնալ: Եվ սա է ապագան, և այն վտանգի տակ է», - ասել է Ռուբիոն։
Նա հայտարարել է՝ ԱՄՆ նախորդ վարչակազմը մարդկանց ստիպել է հավատալ, որ Ուկրաինան կարող է «ոչ միայն հաղթել Ռուսաստանին, այլ ոչնչացնել նրան»՝ ամեն ինչ վերադարձնելով 2012 կամ 2014 թվականների վիճակին:
Նա կրկին կոչ է արել դադարեցնել ուկրաինական հակամարտությունը և կարծիք է հայտնել, որ բանակցությունների ընթացքում կողմերից յուրաքանչյուրը պետք է ինչ-որ բան զոհաբերի դրան վերջ տալու համար։
0Comments