ՀՀ-ՌԴ հարաբերություններում ու խոսակցություններում երբեք չեն եղել և չեն լինի uպառնալիքներ: Այս մասին մամուլի ասուլիսում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր հարաբերություններն ու մեր խոսակցությունները երբեք չեն եղել և չեն լինի սպառնալիքների լեզվով: Մենք դիրքորոշումներ ենք հայտնում, այն որ ՌԴ-ն ունի որոշակի անհանգստություն ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետ կապված, դա ակնհայտ է:
Այն որ մենք էլ ունենք որոշակի անհանգստություններ ՌԴ-ի դիրքորոշումների և քաղաքականությունների հետ կապված դա փաստ է, այն որ մենք շարունակում ենք ՌԴ-ի հետ երկխոսությունը դա էլ է փաստ, այն որ մենք շարունակելու ենք խորացնել ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները դա էլ է փաստ»,-ասել է Փաշինյանը:
0Comments