Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Երևան

Մանրամասներ
Իարկլի Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իարկլի Կոբախիձեն պաշտոնական այցով ժամանել է Երևան։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։

Իրակլի Կոբախիձեին օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Նշենք, որ Հայաստանում է նաև Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին։ Նա այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը ցանկություն ունի միջնորդի դերում հանդես գալ տարածաշրջանում կայունությունը և խաղաղությունը ամրապնդելու համար։