«Հայաստանի և Վրաստանի ռազմավարական գործընկերությունը կարևոր է ողջ տարածաշրջանի համար»․ Կոբախիձե

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Հայաստանի և Վրաստանի ռազմավարական գործընկերությունը խիստ կարևոր է ողջ տարածաշրջանի համար։ Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ։

Վրաստանի վարչապետի խոսքով՝ երկու երկրների գործընկերությունը խորապես արմատավորված է պատմական հանգամանքներով, այն ամուր հիմքերի վրա է և մեծ ներուժ ունի։

«ՀՀ-ն և Վրաստանը կարող են միասին հոգ տանել փոխադարձ, ազգային շահերի պաշտպանության համար, և Վրաստանը պատրաստ է իր լավագույն ջանքերը ձեռնարկել այս ուղղությամբ», հավելել է Կոբախիձեն՝ շեշտելով միմյանց ռազմավարական շահերի և տարածքային ինքնիշխանության հանդեպ փոխադարձ հարգանքը։