Հայաստանի համար առանց ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցության դժվար կլինի, РИА Новости-ին ասել է Համագործակցության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Իրականությունը սա է։ Հայաստանի համար առանց ԱՊՀ երկրների, առանց ԵԱՏՄ-ի և ԱՊՀ շրջանակներում համագործակցության դժվար կլինի։ Իսկ ինչո՞ւ հավելյալ բարդություններ ու դժվարություններ հայաստանցիների համար։ ԱՊՀ երկրները և Բելառուսը, որքան գիտեմ, պատրաստ են օգնել Հայաստանին պահպանել այդ փոխգործակցությունը»,- նշել է Լեբեդևը։
Խոսելով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին վերջերս ստորագրված խարտիայի և ԵՄ-ին միանալու Երևանի ծրագրերի մասին՝ ԱՊՀ գլխավոր քարտուղարը նշեց, որ բազմաթիվ փաստաթղթեր ստորագրվում են, բայց հետո չեն իրականացվում։
«Շատ փաստաթղթեր ստորագրվում են, բայց ոչ բոլորն են իրականացվում։ Հետո կյանքն իր շտկումներն մտցնում»,- ասել է Լեբեդևը։
Հայաստանի համար դժվար կլինի առանց ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցության․ Լեբեդև
Մանրամասներ
0Comments