Ռուսաստանում ահաբեկչություն է կանխվել

Մանրամասներ
ռուսաստան

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել են Նովոռոսիյսկի մի բնակչի Կրասնոդարի երկրամասում ահաբեկչություն նախապատրաստելու համար։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ուկրաինամետ ահաբեկչական կազմակերպությանը մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տարածաշրջանային տնօրինությանը։

1990 թվականին ծնված տղամարդը Telegram մեսենջերի միջոցով կապ է հաստատել ուկրաինամետ ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչների հետ (անունը չի նշվում) և իր ղեկավարից հրաման է ստացել պայթուցիկ նյութ հավաքել ահաբեկչությանը պատրաստվելու համար։ 

Ռումբը պահոցից հանելուց հետո կասկածյալը ձերբակալվել է ԱԴԾ աշխատակիցների կողմից:

Ռուսաստանի Դաշնությունում ահաբեկչական ճանաչված կազմակերպության գործունեությանը մասնակցելու համար մեղադրյալին սպառնում է ազատազրկում՝ 10-20 տարի ժամկետով։