Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը ուկրաինական պատերազմի առաջին օրերին Մոզիրի նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին ուկրաինական կողմին արված առաջարկի մասին, հայտնում է BELTA-ն։
«Ինձ համար բացարձակապես անընդունելի էր նավթավերամշակման գործարանին հարված հասցնելը։ Ինչո՞ւ ես դու սա ասում։ Դու վատ շոումեն ես, դու նույնիսկ Թրամփ չես։ Դու ստում ես»,- հայտարարել է Լուկաշենկոն։
Ըստ Բելառուսի նախագահի, դա իրեն ձեռնտու չէր լինի։
«Ես պետք է պատասխանեի։ Եվ ինչ, ես կներքաշվեի պատերազմի մեջ», - ասել է նա:
Միևնույն ժամանակ, ըստ Լուկաշենկոյի, նա արել է ամեն ինչ, որպեսզի «պատերազմը չլիներ»։
0Comments