Երեքշաբթի լուսաբացին Կիմ չեն Ընի զրահագնացքը կանգ է առել Վիետնամի հետ սահմանակից Նանին քաղաքի մերձակայքում: Այս մասին գրում է Süddeutsche Zeitung-ը։
Հյուսիսային Կորայի առաջնորդը՝ սև վերարկուով, կայարան է դուրս եկել և ծխել։ Նրա քույրը՝ Կիմ Յո Յոնը, պահել էր հախճապակե մոխրամանը։ Լուսանկարներն արագությամբ տարածվել են ամբողջ աշխարհում։ Բռնապետի կինը՝ Լի Սոլ Չժուն ևս այնտեղ է եղել, ինչպես նաև «Մորանբոնգ» համույթի երգչուհի Հիոն Սոն Վոլը։
Հյուսիսային Կորեայի առաջնորդի հայրը՝ Կիմ Չեն Իրը, երկու անգամ ամուսնացած է եղել, սակայն երկարատև հարաբերություններ է ունեցել երեք սիրուհիների հետ և երբեք կնոջ հետ հանրությանը չի ներկայացել։
Կիմ Չեն Ընի 30-ամյա քույրը Միացել է Աշխատանքային կուսակցությանը համալսարանն ավարտելուց անմիջապես հետո։ Արդեն չորս տարի է՝ նա գլխավորում է պրոպագանդային վարչությունը։
Փորձագետների կարծիքով՝ Կիմ Յո Յոնը կարևոր դեր ունի եղբոր իմիջի հարցում։
Պաշտոնական լուսանկարներում նա սովորաբար սյուների հետևում է կամ ծայրին կանգնած։
Կիմ Չեն Ընի կինը՝ Լի Սոլ Չժին սովորաբար կրում է արևմտյան ապրանքանիշերի թեթև հագուստներ և Chanel-ի պայուսակներ։ Միապետը բռնում է նրա ձեռքը կամ հակառակը՝ փորձելով ժամանակակից զույգի տպավորություն գործել։
Փորձագետների կարծիքով՝ Լին մեծ ազդեցություն ունի ամուսնու վրա, իսկ Կիմ Յո Յոնը նրանից փորձում է ժամանակակից առաջին տիկին «ստանալ»։
Փհենյանում նաև մեծ ազդեցություն ունի երգչուհի Հիոն Սոն Վոլը, որն այժմ հայտնի է նաև Հարավային Կորեայում։
Նշվում է, որ նա «գեղեցիկ Կորեայի» մարմնավորումն է։
0Comments