«Արդշինբանկ» ԲԲԸ-ի սնանկության գործընթացն ավարտվել է. ԿԲ

Մանրամասներ
կբ կենտրոնական բանկ

Հայաստանի կենտրոնական բանկը հայտարարել է «Արդշինբանկ» ԲԲԸ-ի սնանկության գործընթացի ավարտի մասին: Այս հաղորդագրությունը որոշակի անհանգստություն է առաջացրել սոցցանցերում, բայց 2000-ականների սկզբին փակված «Արդշինբանկ» ԲԲԸ-ն ներկայիս «Արդշինբանկ» ՓԲԸ-ն չէ:

2003 թվականին հին «Արդշինբանկը» սնանկացման գործընթաց սկսեց, և նրա մասնաճյուղերի ցանցը ձեռք բերեց ներկայիս «Արդշինբանկը», որն այն ժամանակ կոչվում էր «Արդշինինվեստբանկ»:

Դրանից հետո հին «Արդշինբանկը» փաստացի դադարեց գոյություն ունենալ, բայց սնանկացման գործընթացը շարունակվում էր երկար տարիներ, քանի որ Հայաստանի` սնանկության ընթացակարգերի վերաբերյալ օրենսդրությունը շատ խիստ է, և գործընթացները երբեմն տասնամյակներ են պահանջում:

Օրինակ՝ դեռ պաշտոնապես փակված չէ «Նաիրիտ» գործարանի` շուրջ 10 տարի տևող գործընթացը։ Ավելին` մինչ օրս սնանկության գործընթացում է գտնվում տխրահռչակ «Կրեդիտ Երևան բանկը», որը «պայթեց» 90-ականների վերջին։