Սաուդյան Արաբիայի կառավարությունը 2019 եւ 2020 թվականներին թագավորության արդյունաբերական զարգացման ծրագրի շրջանակում 27 մլրդ դոլար (100 մլրդ սաուդյան ռիալ) կծախսի: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ՝ կիրակի, Al-Qaim թերթը հաղորդել էր, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման Ալ Սաուդը, մտադիր է 2030 թվականին 425 միլիարդ դոլարի չափով ենթակառուցվածքների եւ արդյունաբերության զարգացման համար մի շարք բարեփոխումներ իրականացնել: Թերթի տվյալներով՝ հունվարի 28-ին թագաժառանգը հայտարարելու է նախաձեռնության մանրամասների մասին, որն ուղղված է նավթի եկամուտներից տնտեսության կախվածությունը վերացնելուն:
0Comments