Ռուսաստանը պատրաստ է 1,4 մլրդ դոլար ներդնել «Թուրքական հոսք» գազատարի շարունակությունը Սերբիայի տարածքով դեպի եվրոպական երկրներ կառուցելու համար: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սերբ պաշտոնակցի հետ բանակցությունների ավարտին:
Պուտինը վստահեցրել է, որ ՌԴ-ը պատրաստ է իրագործել «Թուրքական հոսքի» շարունակության ծրագրերը, որոնք հետաքրքրություն են առաջացնում շատերի մոտ:
«Մենք Սերբիայի հետ այնպիսի աշխատանք ենք տանում, որն առնչվում է նաև ենթակառուցվածքների զարգացմանը, այդ թվում և Սերիբիայի տարածքով անցնող տարանցիկ ենթակառուցվածքների: Մենք պատրաստ ենք այդ գործում ներդնել անհրաժեշտ ռեսուրսները, որոնք գնահատվում են մոտ 1 մլրդ 400 մլն դոլար»,- ասել է Պուտինը:
«Թուրքական հոսք» նախագիծը նախատեսում է 15,75 մլրդ խորանարդ մետր հզորությամբ երկու գծից բաղկացած գազամուղի կառուցումը: Առաջին գիծը նախատեսված է թուրք սպառողներին գազ մատակարարելու համար, երկրորդը՝ Հարավային և Հարավարևելյան Եվրոպայի երկրների գազամատակարարման համար: Գազատարի գործարկումը նախատեսված է իրականացնել մինչև 2019-ի ավարտը:
0Comments