Հայկ Մարությանը ներկայացրել է ունեցվածքը

120 մլն դրամ, 8 բնակարան, բաժնեմասեր

Zham.am-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրերը:

Այս հրապարակմամբ ներկայացնում ենք Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ունեցվածքի հայտարարագիրը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած պաշտոնի ստանձման հայտարարագրում Երևանի քաղաքապետը հայտարարագրել է 21 միավոր անշարժ գույք՝

7 բնակարան,

6 ավտոտնակ,

2 հողամաս, 

Հողին ամրակցված 5 անշարժ գույք, 

1 անհատական բնակելի տուն:

Որպես շարժական գույք գրանցված է 2 ավտոմեքենա՝

NISSAN TIIDA

PEUGEOT PARTNER :

Հայկ Մարությանը գրանցել է 3 բաժնեմաս հետևյալ արժեքներով՝

5 հազար դրամ,

7 հազար 500 դրամ,

25 հազար դրամ:

Հայկ Մարությանի դրամական միջոցները կազմել են՝

9 մլն 500 հազար դրամ,

190 հազար դոլար,

10 հազար եվրո,

643 հազար չեխական կրոնա:

Ընդհանուր առմամբ՝ շուրջ 120 մլն դրամ: 

Հայտարարգիրը ներկայացնելու օրվա՝  նոյեմբերի 14-ի դրությամբ Երևանի քաղաքապետն  ունեցել է հետևյալ եկամուտները՝

10 մլն 779 հազար 854 դրամ, որը գոյացել է հետևյալ միջոցներից

5 մլն դրամ աշխատանքի վարձատրություն, 

1 մլն 500 հազար դրամ՝ աշխատանքի վարձատրություն,

 1 մլն 500 դրամ՝ աշխատանքի վարձատրություն, 

1 մլն 779 հազար 854 դրամ՝  հեղինակային իրավունքից օգտվելու դիմաց ստացված վարձատրություն, 

1 մլն դրամ՝ այլ եկամուտներ:

Հայկ Մարության ևս 1 մլն 2 հազար 700 չեխական կրոնա է ստացել վարձակալության դիմաց ստացված վճարներից, որը դրամային փոխարժեքը կազմում է շուրջ 21 մլն 357 հազար 510 դրամ:

Հայկ Մարությանի կնոջ Իվա Մարությանի հայտարարագիրը դեռևս ներկայացված չէ: