Այսօր հանդիպում է տեղի ունեցել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի և Հայաստանի ռեստորանների միության պատվիրակության միջև: Այս մասին հայտնում են միությունից: Դավիթ Անանյանը վստահեցրել է, որ ՊԵԿ-ը կիսում է միության անդամների մտահոգությունները ռեստորանների հարկային բեռի ավելացման վերաբերյալ, ինչի մասին նա տեղյակ է պահել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
Հանդիպման ավարտից հետո ՀՌՄ ներկայացուցիչներին տեղեկացրել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի միության անդամների հետ այս շաբաթվա վերջում:
ՀՌՄ ներկայացուցիչները հուսով են, որ խնդրի կարգավորումը բարենպաստ ընթացք կունենա:
0Comments