Կենտրոնում ավտոկայանատեղիների գնի բարձրացման հարցը, որի մասին խոսել էր թաղապետ Վիկտոր Մնացականյանը, կարելի է քննարկել միայն տրանսպորտի խնդրի լուծումից հետո:
Երևանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Մեր երազած Երևանը երբ լինի, երբ նաև լուծված լինի տրանսպորտային համակարգի հարցը, բնականաբար, ընդօրինակելով զարգացած երկրների փորձը՝ մենք կարող ենք կենտրոնը բեռնաթափելու համար նման սահմանափակում ունենալ: Բայց սա կարելի է քննարկել միայն տրանսպորտի համակարգի լուծումից հետո»,- նշեց նա:
0Comments