Նախկին սենատոր Մենենդեսը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի գործով

Մանրամասներ
ամն

ԱՄՆ նախկին սենատոր Ռոբերտ Մենենդեսը կաշառակերության և կոռուպցիայի մեղադրանքով դատապարտվել է 11 տարվա ազատազրկման, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։

Նախկին սենատորն ասել է, որ իր դեմ հարուցված գործը «քաղաքական հետապնդում է»:

«Սա քաղաքական դատավարություն է»,- ասել է Մենենդեսը դատավարությունից հետո։

2024 թվականի հուլիսին երդվյալ ատենակալները Մենենդեսին մեղավոր են ճանաչել 16 հոդվածներով, այդ թվում՝ կաշառակերություն, շորթում, խարդախություն, արդարադատության խոչընդոտում և որպես օտարերկրյա գործակալ: Մեղադրող կողմի տվյալներով՝ Մենենդես ամուսինները Եգիպտոսի և Կատարի կառավարությունների համար լոբբինգ անելու դիմաց ստացել են կանխիկ գումար, ոսկու ձուլակտորներ և այլ նվերներ։ Մասնավորապես, ինչպես ենթադրում են քննիչները, սենատորը խոստացել է հեշտացնել Եգիպտոսին ռազմական մատակարարումների և օգնության համակարգումը։

Դատավճռի հրապարակումից անմիջապես հետո Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը Մենենդեսին կոչ արեց հեռանալ պաշտոնից, իսկ սենատորը օգոստոսին հրաժարական տվեց։ Նա դարձավ առաջին պետական ​​պաշտոնյան, ով դատապարտվեց պաշտոնավարման ընթացքում որպես օտարերկրյա գործակալ հանդես գալու համար: