ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է իրավիճակը Ուկրաինայում և Հարավային Կովկասում։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի տարածած հայտարարության մեջ։
Նշելով հայ-ադրբեջանական վերջին լարվածության մասին հաղորդագրությունները, Բլինքենը կողմերին կոչ է արել ցուցաբերել զսպվածություն և ակտիվացնել դիվանագիտական շփումները մնացած բոլոր հարցերի համապարփակ լուծումներ գտնելու համար։
0Comments