Մասկի նախարարությունն ԱՄՆ-ի համար օրական 1 մլրդ դոլար կտնտեսի

Մանրամասներ
մասկ

Կառավարության՝ Իլոն Մասկի գլխավորած արդյունավետության բարձրացման նախարարությունը (DOGE) հավաստիացնում է, որ արդեն տնտեսում է ԱՄՆ կառավարության համար օրական 1 մլրդ դոլար և կավելացնի այդ ցոցանիշը մինչև օրական 3 մլրդ դոլարի:

Այս մասին նշվել է գերատեսչության X -ի հաղորդագրությունում։

«DOGE-ն օրական տնտեսում է դաշնային կառավարության համար մոտ 1 մլրդ ժ դոլար՝ հիմնականում դադարեցնելով անհարկի պաշտոններում մարդկանց աշխատանքի ընդունելը, վերացնելով DEI (բազմազանություն, հավասարություն եւ ներառում) ծրագրերը եւ վերջ տալով օտարերկրյա կազմակերպությունների անհարկի վճարումներին, որոնք բոլորը համապատասխանում են նախագահի հրամանագրերին»,- նշել են գերատեսչությունում։

«Հիանալի սկիզբ է, բայց պետք է այս ցուցանիշը հասցնել օրական ավելի քան 3 մլրդ դոլարի»,- նշվել է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ Իլոն Մասկը ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից նշանակվել է կառավարության արդյունավետության վարչության DOGE (Department of Government Efficiency) ղեկավար: