Եթե պետությունը դուրս է եկել միկրոբիզնեսը լրիվ վերացնելու, ժողովուրդը ամեն ինչի էլ ընդունակ է. ակցիայի մասնակից

Մանրամասներ
ակցիա

Ուզում են հարկեր հավաքեն փոքր և միջին բիզնեսից և դրանով պետբյուջեն լրացնեն, որովհետև իրենք գրանցել են պետբյուջեի մեծ թվեր, բայց հաշվարկ չեն արել այդ բյուջեն ինչի հաշվին պետք է լցնեն: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում կառավարության դիմաց ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը: Նշենք, որ տնտեսվարողներն ակցիա են իրականացնում կառավարության առջև՝ դժգոհում են հարկերի բարձրացումից:

«Մտածում են, որ կարելի է ստիպելով փոքր ու միջին բիզնեսից վերցնել բոլոր հարկերը, չմտածելով, որ նրանք կսնանկանան: Այստեղ հավաքված են հիմնականում միկրոբիզնեսի ներկայացուցիչները, որ բացարձակապես առետուր չունեն:

Ժողովուրդը ինքը կորոշի՝ կտրուկ գործողություններ անի, թե չէ: Եթե պետությունը դուրս է եկել միկրոբիզնեսը լրիվ վերացնելու, ժողովուրդը ամեն ինչի ի վիճակի է: Դրա համար թող իրենք մտածեն՝ ի՞նչ անեն, որ միկրոբիզնեսին, որ ոտքի կանգնի, եթե միկրոբիզնեսը զարգանա:

Մենք առաջարկում ենք սահմանել շեմ միկրոբիզնեսի համար, որ եթե դրանից պակաս է, հարկ չմուշեն, իսկ եթե ավել է, մուծեն 1 տոկոս»,-ասաց ակցիայի մասնակիցը: