Զավեշտալի պահեր փոխանակման արդյունքում ԱՄՆ վերադարձածներին դիմավորելու ժամանակ․ Տեսանյութեր

Մանրամասները՝ տեսանյութում
4

Ինքնաթիռի աստիճանահարթակի մոտ  Փոլ Ուիլանին բարևելուց հետո Ջո Բայդենը որոշում է կրկին մոտենալ նրան այն պահին, երբ Ուիլանը  շփվում էր կնոջ հետ: 

Այդ պահին Էվան Գերշկովիչն արդեն դուրս է գալիս ինքնաթիռից, և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը սառած սպասում է շեֆին` միայն որոշ ժամանակ անց որոշելով ձեռքերը պարզել The Wall Street Journal-ի լրագրողին դիմավորելու համար: 

Ինչ վերաբերում է Ալսու Կուրմաշևային, ապա Բայդենը հավանաբար մոռանում է, որ վայրկյաններ առաջ  արդեն գրկախախառնվել է նրա հետ և կրկին մոտենում է արդեն հարազատների գրկում գտնվող Կուրմաշևային։

Փոխանակումից հետո վերադարձած ԱՄՆ քաղաքացիներ Էվան Գերշկովիչին, Փոլ Բիլանին և Ալսու Կուրմաշևային տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մերիլենդի Էնդրյուս ավիաբազայում: