Երգիչ Սարո Թովմասյանին զրկել են վարորդական վկայականից

Մանրամասներ
Սարո Թովմասյան

ArmLur.am-ը տեղեկանում է, որ երգիչ Սարո Թովմասյանին Պարեկային ծառայության աշխատակիցները կանգնեցրել են ու զրկել են վարորդական իրավունքից:

Արդյունքում, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հայտնի երգիչը այս որոշման համար դիմել է ՀՀ վարչական դատարան ու դատարանով փորձում է վերականգնել իր վարորդական իրավունքի կասեցման հարցը:

Մասնավորապես հայցը դատարան ներկայացվել է այս տարվա հունվարի 29-ին: Իսկ ահա վարորդական իրավունքից Ներքին գործերի նախարարությունը հայտնի երգչին զրկել է 2024 թվականի հոկտեմբերի 31-ին:

Վարչական դատարանում հայտնի երգչի գործը մակագրվել է դատավոր Ելենա Առաքելյանին: