Ինքնաթիռի աստիճանահարթակի մոտ Փոլ Ուիլանին բարևելուց հետո Ջո Բայդենը որոշում է կրկին մոտենալ նրան այն պահին, երբ Ուիլանը շփվում էր կնոջ հետ:
Այդ պահին Էվան Գերշկովիչն արդեն դուրս է գալիս ինքնաթիռից, և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը սառած սպասում է շեֆին` միայն որոշ ժամանակ անց որոշելով ձեռքերը պարզել The Wall Street Journal-ի լրագրողին դիմավորելու համար:
Ինչ վերաբերում է Ալսու Կուրմաշևային, ապա Բայդենը հավանաբար մոռանում է, որ վայրկյաններ առաջ արդեն գրկախախառնվել է նրա հետ և կրկին մոտենում է արդեն հարազատների գրկում գտնվող Կուրմաշևային։
Փոխանակումից հետո վերադարձած ԱՄՆ քաղաքացիներ Էվան Գերշկովիչին, Փոլ Բիլանին և Ալսու Կուրմաշևային տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մերիլենդի Էնդրյուս ավիաբազայում:
0Comments