Արեւելաեվրոպական տարածաշրջանում լարվածության աճն աննախադեպ է։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Միավորված շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Արեւելաեվրոպական տարածաշրջանում լարվածության աճն աննախադեպ է։ Բելառուսի եւ Ռուսաստանի սահմանների անմիջական հարեւանությամբ պահպանվում է հավաքման եւ ազգային զորքերի զգալի ներկայություն, նրանց ռազմական ակտիվությունը, համատեղ զորավարժությունների ինտենսիվությունն ու մասշտաբը մեծանում են։ Տարածաշրջանի օպերատիվ տեխնիկան ակտիվորեն կատարելագործվում է, որպեսզի կազմակերպության սահմանների մոտ ՆԱՏՕ զորքերի վերախմբավորման ժամկետը կրճատվի»,- նշել է նա։
«Քաղաքական երկխոսության այլընտրանքային ուղիներ փնտրելու փոխարեն ընդլայնվում է արեւմտյան երկրների կողմից անցանկալի պետությունների դեմ ձեռնարկվող պատժամիջոցների շրջանակը, եւ նրանց դեմ ագրեսիվ տեղեկատվական արշավ է սկսվում»,- ավելացրել է Սերդյուկովը։
Միաժամանակ, ՀԱՊԿ Միավորված շտաբի պետն ուշադրություն է հրավիրել Կովկասյան տարածաշրջանում շարունակվող անկայուն իրավիճակի վրա։
«Կարգավորման գործընթացը շարունակվում է, որի կենտրոնական կողմը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ խաղաղության պայմանագրի կնքման նախապատրաստման աշխատանքներն են։ Տարածաշրջանում լարվածությունը սրվում է արեւմտյան երկրների՝ Հարավային Կովկասում իրենց ազդեցությունն ամրապնդելու փորձերով»,- ընդգծել է Սերդյուկովը։
0Comments